Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նախորդ դարից մնացած հակամարտությունները 21-րդ դարում

Նախորդ դարից մնացած հակամարտությունները 21-րդ դարում
24.04.2013 | 23:09

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եվրահանձնաժողովում ելույթում անդրադարձել է սառեցված հակամարտություններին. «Դեռ դեռ մի քանի սառեցված հակամարտությունների փակուղում ենք։ Խոսքը այնպիսի հակամարտությունների մասին է, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի հակամարտությունը, Միջին Արեւելքի խաղաղ գործընթացը, Հյուսիսային Կորեան։ Սրանք բոլորը նախորդ դարից մնացած հակամարտություններ են եւ բոլորիս համար մարտահրավեր է այդ հակամարտությունները լուծելը եւ շարժվելը դեպի այնպիսի ապագա, որում ավելի շատ երկրներ ավելի մեծ եռանդ կարող են ներդնել կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ստեղծման գործում՝ հակամարտությունների ռազմական լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի փոխարեն»:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ